BlogNewz.am-ը գրում է.

 

Առավել խելացի և կարևոր հայտնագործությունները միշտ արտոնագիր են ստանում: Դա  գաղափարի, սարքի, արտադրանքի կամ գործընթացի նկատմամբ սեփականության իրավունքի փաստաթուղթ է, և եթե որևիցե մեկը պատրաստվում է հայտնագործությունն օգտագործել իր նպատակների համար, պարտավոր է արտոնագրի սեփականատիրոջը վճարել լիցենզավորված վճար: Ներկայացնում ենք արտոնագրերի շարք, որոնք իրենց սեփականատերերին միլիոնավոր դոլարի եկամուտ են բերել.

9. Փի Դիդի և Սթինգօրական 2000 դոլար

Пи Дидди и Стинг 

 Փի Դիդի և Սթինգ

1997թ.-ին Փի Դիդին ձևափոխեց «The police» խմբի «Every Breath You Take» հայտնի կոմպոզիցիան և «I’ll be missing you»-ն նվիրեց իր մահացած ընկերոջը` ռեփեր Notorious B.I.G-ին: Ցավոք, Դիդին արտոնագրված երգի օգտագործման իրավունք չէր ստացել և չէր վճարել երգի հեղինակ Սթինգին լիցենզավորված վճար` ստացված եկամուտի 25%-ի չափով: Սթինգը Դիդիի սխալմունքի արդյունքում, վերջինիս կոմպոզիցիայի թողարկումից օրինական կարգով ստացավ 100% եկամուտ: Ներկայիս դրությամբ Սթինգը «Every Breath You Take» երգի համար ստացել է 20-40 մլն դոլար եկամուտ, իսկ Դիդի «Գրեմիի» մրցանակի դափնեկիր կոմպոզիցիայի համար նա այժմ օրական ստանում է 2000 դոլար:

 

8. Փոլ Բրաուն, կափարիչ, 13 մլն դոլար

Закручивающиеся крышки

Պտտվող կափարիչներ

Փոլ Բրաունը ստացավ արտոնագիր կափարիչի համար, որի ձևը թույլ չի տալիս որ հեղուկ մթերքը դուրս ծորա տարայից, եթե  այն գտնվում է շրջաժվիճակում:  Մի քանի ամիս լարված աշխատանքից, 112 անհաջող փորձից, քամուն տված 1000-ավոր դոլարներից, վարկերի և հարազատներին ու ընկերներին ունեցած պարտքերից հետո Փոլը, վերջապես, հայտնագործեց այն, ինչ ուզում էր:  

 

1991թվականին նա արտոնագիր ստացավ հայտնագործության համար և  ուղարկեց այն սննդամթերքի հետ սերտորեն կապ ունեցող ընկերություններին` Gerber, NASA, Heinz և այլն: Այս հայտնագործության շնորհիվ կետչուպի սիրահարներն այլևս չունեն խնդիրներ կապված շրջվող ապակե տարաների հետ: 1995թ.-ին Փոլը 13 մլն դոլարով վաճառեց իր ընկրությունը հեղինակային իրավունքների հետ միասին, չնայած, որ հայտնագործողը հետագայում էլ կարող էր եկամուտ ստանալ վաճառված արտադրանքի յուրաքանչյուր միավորից, որում կիրառվել էր Բրաունի կափարիչը: 


Շարունակությունը` այստեղ: