Երգչուհի Լիդուշիկը, ով վերջերս նաև որպես դերասանուհի հանդես եկավ, շատ տպավորված ԱՄՆ-ում անցկացրած Ամանորով, թեպետ նախընտրում է Նոր տարին դիմավորել տանը` ընտանիքի անդամների և հարազատների հետ: Տոներին ընդառաջ Լիդուշիկը պատասխանեց ESem.am-ի բլից հարցերին:

 

 

- Ի՞նչ է Ամանորը քեզ համար: 

- Ամանորը տոն է և սկիզբ։

- Ինչու՞ ես սիրում Ամանորը:

- Որովհետև նվերներ եմ ստանում և բաժանում:)

- Ինչու՞ չես սիրում Ամանորը:

- Չկա նման բան, միայն այն, որ 1տարով էլ մեծացանք։

- Ո՞ւմ հետ ես ձևավորում տոնածառը:

- Մայրիկիս և քույրիկիս:

- Որտե՞ղ ես նշելու Ամանորը:

- Անցած տարի նշել եմ ԱՄՆ-ում, իսկ այս տարի ուզում եմ տանը նշել ՝ ընտանիքիս հետ։

 

 

- Ձմեռ Պապիկից ի՞նչ ես խնդրելու:

- Ուզում եմ, որ նոր տարիս հագեցած լինի համերգներով, շրջագայություններով, նոր երգերով ու տեսահոլովակներով:

- Ո՞րն է ամանորյա սեղանի սիրածդ ուտեստը: 

- Բլինչիկ ու ձկնեղեն։

- Ո՞րն է քո ամենավառ ամանորյա հուշը:

- Ամենավառ Ամանորն ունեցել եմ անցած տար՝ ԱՄՆ-ում, այնտեղ ամեն ինչ հեքիաթային է։

- Ո՞րն է սիրածդ երգը Նոր տարվա մասին:

- Mariah Carey-ի "All I want for Christmas is you"-ը:

Ո՞րն է սիրածդ ֆիլմը Նոր տարվա մասին:

- "The Search For Santa Paws"-ը  և "Фред Клаус, брат Санты"-ն:

Ի՞նչ երազանք ես պահում Նոր տարվա գիշերը: 

- Երազանք եմ պահում, որ հարազատներս միշտ լինեն առողջ և իմ կողքին:         


By Tina