Արդեն մեկ ամիս է՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանն ամուսնու՝ «Բարեկամություն»  անսամբլի փորձավար, առաջատար մենապարող Կարեն Մակինյանի հետ գործնական հրավերով գտնվում է Բեյրութում:


«Մեզ հրավիրեցին դասավանդելու և բեմադրություններ պատրաստելու: Պայմանագիրը կնքել ենք 6 ամսով: Այստեղ երկու դպրոց կա, որոնցից մեկում ես եմ դասավանդում, մյուսում՝ ամուսինս: Եղեռնի 100-ամյակին նվիրված դրվագ պետք է բեմադրենք, որտեղ ելույթ եմ ունենալու աշակերտներիս հետ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց արտիստուհին:


Շարունակությունը` այստեղ: