Արմենչիկը տարին կամփոփի ստեղծագործական նորություններով: Այս օրերին ամերիկաբնակ երգիչը պատրաստվում է Ամանորի գիշերը Դուբայում կայանալիք իր մենահամերգին, իսկ մինչ այդ կներկայացնի զուգերգ Հարութ Փամբուկչյանի հետ: Նրանք առաջին անգամ միասին հանդես կգան դեկտեմբերի 21-ին` Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:
Երգիչը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այդ օրը տեղի կունենա «Իմ կյանքը» խորագրով համերգ` նվիրված Հարութ Փամբուկչյանի բեմական գործունեության 50-ամյակին.«Երկար տարիներ բնակվելով Միացյալ Նահանգներում և լինելով ընկերներ` միասին երգելու ցանկություն միշտ էլ ունեցել ենք, սակայն չենք կարողացել իրականացնել թե՛ իմ, թե՛ իր զբաղվածության պատճառով: Պահը հասունացել է, լեգենդար երգչի և իմ ավագ ընկերոջ 65-ամյակի առթիվ վերջապես հանդես կգանք զուգերգով»:
Շարունակությունը` այստեղ: