Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կամփոփի Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊԵՆ մամուլի ծառայությունից, ամփոփիչ երեկոն կանցկացվի դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համե րգասրահում:
Համերգը նվիրվում է 20-րդ դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր գործիչներից Արամ Մանուկյանի 135-ամյակին։
Կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, մենակատար՝ Մայու Կիշիմա (ջութակ, Ճապոնիա), Արամ Խաչատրյանի թիվ 3 սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի «Ձոն ցնծության» մեցո-սոպրանոյի, տավիղների անսամբլի, ջութակահարների անսամբլի, երգչախմբի և նվագախմբի համար, մենակատար՝ Մարիա Դոմաշենկո (մեցո-սոպրանո, Ռուսաստան)։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)։ Որպես դիրիժոր հանդես կգա ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2014-2015 թթ. համերգաշրջանի սկիզբն ազդարարվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկով: Այն այս տարի ևս իր շուրջն է համախմբում բազմաթիվ անվանի և տաղանադավոր մենակատարների: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվող փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 4-ը: Այն ներառում է 16 համերգային երեկո: