Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում  նոյեմբերի 21-ին կբացվի և մեկ ամիս կգործի «Երկու հսկա` Ռախմանինով և Շալյապին. հայացք 21-րդ դարից» խորագրով ցուցահանդեսը:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն գործելու է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական առաջին համաժողովի շրջանակում: Կցուցադրվեն Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանների համառուսաստնյան միավորման` Ռախմանինովի և Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, որոնցից 174-ը բնօրինակներ են և պատմում են կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի և երգիչ, դերասան, նկարիչ Ֆեոդոր Շալյապինի կյանքի ու գործունեության մասին:

 

 Ցուցահանդեսի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան ունկնդրել Արամ Խաչատրյանի, Միխայիլ Գլինկայի, Սերգեյ Ռախմանինովի երկացանկից ստեղծագործություններ, կհնչեն շալյապինյան անմահ կատարումներ:

 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուում ընդգրկված է 12 հազար 502 թանգարանային առարկա: Առավել արժեքավոր նմուշներ են Արամ Խաչատրյանի ձեռագիր նամակները և ստեղծագործությունների ձեռագրերը, որոնք 2013 թվականին կոմպոզիտորի 110-ամյակին նվիրված հոբելյանական տարում ընդգրկվել են UNESCO-ի «Աշխարհի հիշողության» ռեեստրում:


Նոյեմբերի 21-23-ը Հայաստանում անցկացվում է «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները

մշակույթների երկխոսություն» :


խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովըԱյն մեկնարկել է Մայր Աթոռ ՍբԷջմիածնի Մատենադարանում` «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր-սեղան քննարկմամբ: