«Մանկական եվրատեսիլ-2014» մրցույթին հաշված օրեր են մնացել: Այս տարի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Բեթթին` «Արևի մարդիկ» երգով: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: «Մանկական եվրատեսիլ-2014»-ի Հայաստանի ներկայացուցիչ Բեթթիի «Արևի մարդիկ» երգի տեսահոլովակն արդեն մի քանի օր համացանցում է: Այն նկարահանել է հենց Բեթթին՝ ‹‹սելֆի վիդեո›› տարբե րակով: Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը: Տեսահոլովակի պատրաստումն իրականացրել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը: 


«Եվրատեսիլ»-ի հայաստանյանպատվիրակության ղեկավար ԳոհարԳասպարյանը նոյեմբերի 4-ին մրցույթին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ երեք օրից հայկական պատվիրակությունը կմեկնի Մալթա:

 

«Բարձր տրամադրությամբ ենք անցկացնում մեր ամեն օրը, հույս ունենք, որ կհաղթենք: Այս տարի մրցույթն անցնելու է «Միասին» (#together) խորագրի ներքո: Միասնական տրամադրությամբ մեկնում ենք Մալթա և փորձելու ենք ներկայացնել հայ երեխաների հմայքը: Ի դեպ, «Արևի մարդիկ» երգի տեսահոլովակը 56 հազարից ավելի դիտում ունի Youtube-ում ընդամենը մի քանի օրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գոհար Գասպարյանը:

 

Գոհար Գասպարյանն ընդգծեց, որ մասնակիցների միավորներն այս տարի կհայտարարի նախորդ տարվա մրցույթի մասնակից Մոնիկա Ավանեսյանը: «Մանկական եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան մասնակից Բեթթին նշեց, որ երազել է մրցույթին մասնակցել մանկուց:

 

«Բոլոր իմ ընկերները շատ ուժեղ երգեր ունեին, աշխատասեր էին, երբ ընտրեցին ինձ, շատ ուրախացա, մանկուց իմ երազանքն է եղել մասնակցել այս մրցույթին: Երազում եմ հաղթել, որպեսզի հաջորդ տարվա «Մանկական եվրատեսիլ»-ն անցնի Հայաստանում: Խոստանում եմ, որ անպայման լավ ելույթ եմ ունենալու, ուրախացնելու եմ բոլորին, անպայման լավ հորիզոնական եմ գրավելու, և մենք հաղթելու ենք: Մրցույթի բոլոր մասնակիցները  շատ լավ, ուրախ երգեր ունեն»,-նշեց նա:

 

Բեմադրող պարուսույց Քրիստինա Ավագիմյանը հավելեց, որ Բեթթիի հետ նույն բեմում հինգ երեխա են լինելու: «Ամեն ինչ փորձելու ենք անել, որ ելույթը լինի տպավորիչ և հիշվող և հավանության արժանանա: Երեխաները շատ լավ են աշխատում, հուսանք, որ այս աշխատանքն ապարդյուն չի անցնի,  չեմ ուզում շատ չակերտներ բացել բեմադրության վերաբերյալ, բայց այն կլինի լուսավոր»,-նշեց նա:

 

Բեթթիին «Արեւի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը: 

 

«Մանկական եվրատեսիլ-2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին ՄալթայումՄրցույթի մասնակից պետությունները 16ն են՝ ՀայաստանըՎրաստանըԲելառուսըԲուլղարիան

ԿիպրոսըԻտալիանՄալթանՄոնտենեգրոնՌուսաստանըՍերբիանՇվեդիանՍլովենիանՆիդեռլանդները

Խորվաթիան Սան Մարինոն և Ուկրաինան: