Այս ամառը տոնական էր ռուսաստանաբանակ երգիչ Արման Թովմասյանի համար: Տղայի՝ Միկայի մեկամյակին հաջորդել է երգչի ծննդյան տոնը: 32 ամյակը տոնող Արմանը մեծ ու ճոխ խնջույքների սիրահար չէ, այդ պատճառով այս տարի նույնպես նրա տարեդարձին ներկա են եղել միայն մտերիմ բարեկամներն ու ընկերները:


Ըստ երգչի` հյուրերն իրեն անմոռանալի օր են պարգևել: «Սիրում եմ տոները մտերմիկ շրջապատում նշել, դրա համար մեծ միջոցառումներ չեմ կազմակերպում, իմ առիթներին ներկա են լինում միայն ամենամտերիմ հարազատներս»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Արմանը:

 

 

Խոսելով ծննդյան տոնին կապակցությաբ ստացած նվերներից ու անակնկալներից՝ երգիչը նշեց. «Այս տարի ծննդյանս օրը տարբերվել է նախորդներից, իմ ունեցած ամենահիշարժան օրերից մեկն էր: Ամենամեծ անակնկալը որդիս է մատուցել. նա այդ օրն առաջին անգամ քայլեց: Կինս էլ հաճելի անակնկալ էր պատրաստել, բայց դրա մասին կնախնտրեմ լռել :)»:

 

 

Երգիչը պահում է ծննդյան տորթի մոմերը փչելու ավանդույթն ու ամեն տարի մի նոր երազանք պահում: «Մոմերը փչելիս պարտադիր երազանք եմ պահում, մինչ այս գրեթե բոլորն իրականացել են: Թե ինչ երազանք եմ պահել այս տարի դեռ չեմ բարձրաձայնի, որ իրականանա»,- եզրափակեց Արմանը:

ESem.am-ը շնորհավորում է երգչին ու երազանքների իրականացում մաղթում:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը