Հայաստանի նկարիչների միությունն իր հարկի ներքո կհյուրընկալի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի (Նիկոլ) 50-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:  Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:


Ն. Աղաբաբյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1986 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: 1992 թվականից նկարիչների միության անդամ է: Ունեցել է 60-ից ավելի անհատական ցուցահանդեսներ` Հայաստանում և արտերկրում:

 

Հայ գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի վաստակի համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Նիկոլ Աղաբաբյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

 

Ցուցահանդեսը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: