Aroxj.am-ը գրում է.

 

Վերջին շրջանում Հայաստանում մեծ նշանակություն ու առողջարարություն է տրվում հատկապես էկզոտիկ կամ այսպես կոչված տրոպիկական մրգերին և մենք մոռանում ենք նրանց մասին, որոնք աճում են հենց մեզ մոտ ու մեր հարևանությամբ:  Հայաստանում աճող ու ամեն օր սուպերմարկետներում ու շուկաներում հանդիպող մրգերից մեկը խնձորն է, որը իր հասանելիության պատճառով հաճախ չի մտնում «ամենառողջարար» մրգերի ցանկում և չի դիտարկվում որպես բնական դեղամիջոց մի շարք հիվանդությունների համար:


Aroxj.am-ը թարմացնում է մեր հիշողությունը դեռ ավանդաբար եկած ու խնձորին վերագրվող «հրաշագործությունների» մասին:  Խնձորի մասին միշտ ասում են մեջը երկաթ կա: Իսկ ավելի վաղ Հայաստանում հայտնի էր, որ խնձորը պտղաբերության, գեղեցկության և առողջության խորհրդանիշ է: Սակայն չընկղմվեք պատմության ու ավանդույթների մեջ:

 

Խնձորը պարունակում է..


Խնձորը բաղկացած է ջրից, գրեթե չի պարունակում ճարպեր, ածխաջրեր և սպիտակուց: Փոխարենը այն ունի մեծ քանակությամբ վիտամին C, բաղադրության մեջ կան ցինկ, կալիում, նատրիում, մի շարք այլ միկրո և մակրոտարրեր:

 Եվ այսպես  Aroxj.am-ը  ներկայացնում է խնձորի օգտակար ու առողջարար հատկանիշները:

 

Ինֆարկտի և ինսուլտի հավանականության նվազում:  Հայտնի է, որ ինֆարկտի ու ինսուլտի պատճառը հաճախ դառնում է օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը: Իսկ ահա քչերին է հայտնի, որ խնձորի միջոցով հնարավոր է խոլեստերինի մակարդակը իջեցնել  23 տոկոսով:  Դեղորայքով բուժելու դեպքում խոլեստերինը նվազում 18 տոկոս գումարած սրան ունենում է մի շարք կողմնակի ազդեցություններ:

 

Շարունակությունը` այստեղ: