Այսօր հերցոգուհի Քեթրինը ներկա է գտնվել Լոնդոնի "Blessed Sacrament School " դպրոցում: Արքայազն Ուիլլիամի կնոջն ուղեկցում էր հումորիստ Ջոշ Բիշոպը: Նշենք, որ անցած տարի նրանք այդ նույն դպրոցն էին այցելել` օգնելու համար այն երեխաներին, որոնց ծնողները կախվածություն ունեն թմրանյութերից և ալկոհոլից: Քեթրինը ներկայացել էր "Goat" բրենդի վարդագույն զգեստով: