Ծննդյան տարեդարձը երեկ տոնած երգչուհի Լիլիթ Կարապետայնը հիասթափված է ու վրդովված: Երկարատև դադարից հետո նուրությամբ հանդես եկած երգչուհու YouTube-յան էջն արգելափակել են, իսկ նոր տեսահոլովակը` «Ժամանակը», որը մեծ տարածում էր գտել համացանցում և քննարկվել, ջնջել: Երգչուհու պաշտոնական էջի արգելափակման պատճառներն իմանալու համար խոսեցինք նրա հետ, ով սրտնեղած ասաց. «Ահավոր հիասթափված եմ, երկարատև դադարից հետո նոր թափով էի գործի լծվել, YouTube-ում էջ էի բացել, որ իմ երգերն այսուհետև իմ էջում տեղադրեի և ահա` չանցած մեկ ամիս էջս փակեցին»:

 

 

Կատարվածից ընկճված երգչուհին նշեց, որ այդ ամենի մեջ ինքն ու իր թիմը դիտավորություն են տեսնում: «Կարծում եմ` ինչ-որ մարդկանց կողմից ուղղորդված սփամեր են գնացել էջիս, այն փակելու ուրիշ պատճառ չկա: Նախքան էջ բացելը ես տվյալներ եմ լրացրել, դրանք բոլորը համապատասխանել են այդ ցանցի ադմինիստրացիայի պահանջներին, ու նրանք հրատարակել են պրոֆայլս,- ասաց Լիլիթը: Ըստ նրա՝ ինքն այդ հարցով դիմել է YouTube-ի ադմինիստրացիային, վերջիններս երգչուհու նամակին ի պատասխան տեղեկացրել են, որ իր տվյալները չեն համապատասխանում կայքի չափանիշներին: «Կասեք՝ ոնց է լինում, որ մեկ ամիս առաջ ամեն ինչ նորմալ էր, իսկ հետո՝ հանկարծ սկսում են տվյալներս չհամապատասխանել»,- սրտնեղած նկատեց Լիլիթը:

 

 

Երգչուհին ասաց նաև, որ կռահում է, թե ով կարող է լինել այդ ամենի հետևում կանգնած, բայց անուններ տալն էթիկապես ճիշտ չի համարում: «Որշ կասկածներ ունեմ, բայց անուններ չեմ ասի. ոչ մեկին «հանցանքի» վայրում չեմ բռնացրել»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթը:

Ըստ նրա՝ տեսահոլովակը մեկ ամսվա ընթացքում շուրջ 360.000 դիտում և  բավականին մեծ թվով մեկնաբանություններ էր ունեցել:

Ի դեպ, երգչուհին տարեդարձն այսօր է նշելու: Նա Esem.am-ին խոստացավ ավելի ուշ ծննդյան խնջույքից մանրամասներ հաղորդել:

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը