«Դիսնեյի» և «Լուկասֆիլմի» համագործակցությամբ «Աստղային պատերազմներ. մաս 7» ֆիլմի նկարահանումները կանցկացվեն Մեծ Բրտանիայում: Նոր ֆիլմի նկարահանման լուրը հաստատել է Մեծ Բրիտանիայի կանցլեր Ջորջ Օսբորնը: Նա թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Նոր ֆիլմի նկարահանումները Բրիտանիայում անցկացնելու որոշումը վկայում է բրիտանացիների անհավատալի տաղանդի մասին: Իսկ դա նշանակում է շատ աշխատանք և շատ ներդրումներ»:
Կառավարությունը ֆինանսապես կաջակցի ֆիլմին, որպեսզի Մեծ Բրիտանիայում շարունակի զարգանալ ֆիլմարտադրությունը: «Աստղային պատերազմներ. մաս 7» ֆիլմն ամբողջությամբ կնկարահանվի 2015 թվականին Լոնդոնից ոչ հեռու «Փայնվուդ» կինոստուդիայում: Ֆիլմի դերասանական աձնակազմում հայտնիներ են, այդ թվում` Հարիսոն Ֆորդը, Քերի Ֆիշերը ու Մարկ Հեմիլը: