Դերասան, երգիչ, Արամոն, ով վերջին շրջանում մեծամասամբ զբաղված է դերասանական կարիերայով, մասնավորապես՝ ընդգրկված է Դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկում, որը բեմադրվել է կնոջ՝ Էմմա Պետրոսյանի հեղինակած «Սև, դառը շոկոլադ» պիեսի հիման վրա: Բացի այդ՝ նա վերջին շրջանում հասցրել է նկարահանվել մի քանի ֆիլմերում, որոնց մասին մենք արդեն տեղեկացրել ենք:
Life.panorama.am-ը հետաքրքրվել է Արամոյից, արդյոք վերջինս պատրաստվո՞ւմ է կրկին զբաղվել երգչի իր կարիերայով: Նրա խոսքով՝ ինքը երկու նոր երգ ունի. մեկը կոչվում է «Իմ այգին», մյուսը՝ «Լռություն», դրանք առաջիկայում կներկայացվեն հանդիսատեսի դատին:
«Այդ երգերը գրել եմ դեռևս երկու տարի առաջ, պարզապես զբաղվածության պատճառով չեմ հասցրել թողարկել, առաջիկայում կներկայացնեմ նաև դասական երգեր՝ նորովի կատարմամբ»,-պարզաբանեց երգիչը՝ հավելելով, որ աշնանը պատրաստվում է ներկայանալ նաև տեսահոլովակով: