Բուլղարիայի Վառնա քաղաքում մայիսի 3-4-ը տեղի ունեցած «Ծով և հիշողություն» երգի միջազգային 17-րդ մրցույթ-փառատոնին մասնակցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, ժողովրդական երգի կատարող Հայկ Մխոյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհալի երիտասարդը հայ աշուղական երգարվեստը մրցույթում ներկայացրել է արժանվույնս և  միջազգային ժյուրիի կողմից արժանացել առաջին կարգի դափնեկրի կոչման:

 

Մրցույթ-փառատոնն անց է կացվում 1998 թվականից, որին մասնակցում են տարբեր երկրների կատարողներ` ներկայացնելով իրենց ժողովրդական երգարվեստը: