«Եվրատեսիլ 2014»-ի մայիսի 10-ին կայանալիք եզրափակիչում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ն ելույթ կունենա 7-րդ համար ներքո: Մեր երկրի պատվիրակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում երկրպագուները 7-ը խորհրդանշական և հաջողակ թիվ են համարել: Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքը՝ մայիսի 8-ին տեղի է ունեցել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքում մասնակից 15 երկրների ներկայացուցիչներից եզրափակիչ են անցնել միայն տասը: Արդյունքում «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակիչը կունենա մասնակից երկրների ելույթների հետևյալ պատկերը:

 

Ուկրաինա


Բելառուս


Ադրբեջան


Իսլանդիա


Նորվեգիա


Ռումինիա


Հայաստան


Մոնտենեգրո


Լեհաստան


Հունաստան


Ավստրիա


Գերմանիա


Շվեդիա


Ֆրանսիա


Ռուսաստան


Իտալիա

 

Սլովենիա


Ֆինլանդիա


Հունաստան


Շվեյցարիա


Հունգարիա


Մալթա


Դանիա


Նիդերլանդներ


Սան Մարինո


Միացյալ Թագավորություն


Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացնող Ջոն Օլա Սանդը (Jon Ola Sand, the Executive Supervisor) ընդգծել է, որ հաստատ է այն, որ շաբաթ օրը շատ հուզումնառատ երեկո է սպասվում:

 

«Եվրատեսիլ-2014» մրցույթը անցկացվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն ներկայացնում է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը՝ Արամ MP3-ն: Կոպենհագենը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005 թվականին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարություններ: