«Wag Hotel» հինգաստղանի հոթելում ամեն ինչ այնպես է, ինչպես ցանկացած նմանատիպ կառույցում. լողավազաններ, սենյակներ, որտեղ կան հեռուստացույցներ, համացանց և այլ հարմարություններ: Միայն այստեղի մշտական բնակիչներն են անսովոր, քանի որ այս հոթելը ստեղծված է բացառապես շների և կատուների համար: Այստեղ նրանք կարող են արևահարվել տանիքի վրա, լողալ լողավազանում, այցելել վարսավիրին, խաղալ ընկերների հետ և նույնիսկ հեռուստացույցով դիտել սիրելի ֆիլմը: Իսկ կատուների համար նախատեսված սենյակում տեղադրված է հատուկ ակվարիում, որում լողում են ձկները: Թերևս մարդկանցից շատերը կերազեին այսպես ապրել: