Life.panorama.am-ը գրում է.

 

Գարնանը շատ կանայք օգտագործում են արագ նիհարելու դիետաներ, որպեսզի ամռանը ծով մեկնեն և լողափին իրենց լավ զգան:
Երբեմն արագ դիետան իսկապես անհրաժեշտ է: Եթե պետք է անթերի տեսք ունենալ երեկոյան զգեստով, կամ դստեր հարսանքին հաճելի է քրոջ տեղ երևալ:
Արձակուրդից առաջ մի քանի կիլոգրամ նիհարել նույնպես կարելի է: Բայց չարժե: Արձակուրդի պատրաստվելով՝ կանայք մեծ եռանդով ճամպրուկ են դասավորում և պատկերացնում ծով, արև, լողափ ու լավ տրամադրություն:
Բայց երբ անցնում է հաճելի զգացողությունը և ուժերը սպառվում են, միակ ցանկությունը մնում է՝ մի բան ուտել և քնել:
Արագ դիետաներն ազդում են մարսողության վրա: Եթե տարվա ընթացքում ստամոքսը սովոր է յուղոտ սննդի, քաղցրի և տապակայի, չի կարելի միանգամից փոխարինել հում բանջարեղենով: Ստամքսը դրան սովոր չէ:
Մի բաժակ քաղցր յոգուրտ ուտելով՝ դուք աստիճանաբար կյանքի կվերադառնաք: Կտրուկ նիհարելով՝ դուք կկորցնեք կիլոոգրամներ, բայց թուլացած մաշկի հետ ոչինչ չեք կարողանա անել: Կնճիռներ և պարկեր կառաջանան աչքերի տակ:
Երբ մենք խիստ դիետա ենք պահում, օրգանիզմը սկսում է հորմոններ արտադրել, որոնք քաղց և բացասական զգացողությունն: