Tert.am-ը գրում է.
Մոսկվայի Մատվեևսկայա փողոցում հանցագործը ներխուժել է մի կնոջ Honda CRV մեքենան՝ խլելով վերջինիս պայուսակն ու պահանջելով նրանից մեքենան գործի դնել։
Ինչպես հայտնում է Газета-ն, նման դժվար իրավիճակում կինը չի շփոթվել ու կյանքը փրկելու համար հնարամիտ միջոց է գտել։ Մասնավորապես, նա դուրս է եկել Ռուբլյովսկայա մայրուղի ու, տեսնելով ոստիկանական մեքենան, հարվածել է դրան՝ իրավապահների ուշադրությունը գրավելու համար։
Բախումից հետո իրավապահները, բնականաբար, մոտեցել են կնոջ մեքենային, ինչից հետո ձերբակալել են հանցագործին։ Այժմ 40-ամյա տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել։