Tert.am-ը գրում է.
Իր մորուքում տարբեր իրեր պահելու հակվածություն ունեցող տղամարդն իր արտասովոր ունակությունը փոխանցել է լուսանկարների շարքի տեսքով՝ իր լուսանկարիչ կնոջ օգնությամբ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ լոսանջելեսցի դիզայներ Պիրս Թիոթն իր արտասովոր տաղանդի մասին բացահայտել է, երբ մայրիկը խնդրել է իրեն մասնակցել ընտանեկան ներկայացմանը՝ մորուքում մատիտների շարք պահել:
Այժմ 27-ամյա դիզայներն իր կնոջ հետ վարում է Will It Beard բլոգը, որտեղ տեղադրում են տարբեր ժամանակ արված լուսանկարներ՝ ամեն անգամ ցույց տալով, թե ինչ նոր առարկաներ կարող են հայտնվել մորուքի մեջ: