Tesadasht.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են կոկորդիլոսները ծառ բարձրանում, հայտնում է Newswise֊ը։ Գիտնականները ամիսներ շարունակ հետևել են 4 տեսակի կոկորդիլոսների, որոնք ջրից դուրս գալիս բարձրանում էին ծառը։
Նրանց հաջողվել է պարզել, որ մի քանի տեսակի կոկորդիլոսներ ի զորու են բարձրանալ մինչև անգամ 4 մետր բարձրության ծառը։ Սա պայմանավորված է կենդանու քաշով ու հասակով․ որքան փոքր լինի կոկորդիլոսը, այնքան բարձր կարող է բարձրանալ։
Հետազոտողների կարծիքով՝ կենդանիները բարձրանում են ծառ արևի տակ տաքանալու և տարածքը դիտելու համար։
Գիտնականները հավատացած են, որ իրենց բացահայտումը կօգնի ավելի խորացնել կենդանիների մասին գիտելիքները։