Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմ Ֆելլոնը հայտնի է նրանով, որ կարողանում է իր հանրահայտ հյուրերին ներկայացնել յուրօրինակ կերպով: Օրինակ դերասանուհի Լինդսի Լոհանը նրա հաղորդման ժամանակ «ընկել էր մանկության գիրկը», իսկ Բիլ Գեյթսը Ֆելլոնի «Late Night with Jimmy Fallon» հաղորդման ժամանակ փորձեց ճուտիկի կերպարանքով հագուստ:
Հաղորդման ժամանակ հայտնի բիզնեսմենը պատմել է նոր կայքի ստեղծման մասին, որը կոչվում է GatesLetter.com, իսկ Ֆելլոնը առաջարկել է գովազդել այդ նորաստեղծ կայքը: Գեյթսին դուր է եկել գաղափարը և որոշել է ստեղծել վիրուսային տեսանյութ, որտեղ Գեյթսը հանդես կգա տարբեր կերպարներով' դրակուլայից մինչև ճուտիկ:
Նյութի մանրամասերն այստեղ: