Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալի դերասան Էմիլ Գալստյանը իր միամիտ, անմեղ ու նուրբ հումորով գրավեց շատերին: Մարդիկ, նույնիսկ չճանաչելով կերպարը կերտող դերասանին, նրան նույնացրեցին կամ բարեկամացրեցին այս կամ այն հայտնի դերասանի հետ: Զրույցի ընթացքում նկատեցի, որ ի տարբերություն Համբարձումի, Էմիլը հավասարակշռված ու խելացի երիտասարդ է… Թեև Համբարձումին հեռուստադիտողները շատ են սիրում, բայց հավատացեք, որ կյանքում Համբարձումները անտանելի կդարձնեին այդ նույն կյանքը…

Life.panorama.am-ի զրուցակիցը Համբարձումի դերակատար Էմիլ Գալստյանը:

 

- Նախ, այս շրջանում իմ ավանդական հարցը ձեզ տամ՝ Ամանորը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացրել:

-Ես էլ իմ ավանդական պատասխանը տամ՝ տանը, ընտանիքիս հետ:

 

-Հայաստանո՞ւմ եք եղել:

-Հենց այդ օրը այստեղ չեմ եղել, մի քանի ժամով բացակայել եմ՝ Մոսկվա եմ մեկնել, բայց վերադարձա ու շարունակեցի ընտանիքիս հետ…

 

-Ավանդական տոները սիրո՞ւմ եք:

-Ոչ բոլորը… Օրինակ, հեթանոսական տոները չեմ սիրում, քրիստոնեական տոները սիրում եմ…

 

-Այսօր արդեն աշխատանքային ռիթմը սկսվում է: Տրամադրվե՞լ եք:

-Սերիալը հիմա ժամանակավոր դադարի մեջ է, մեզ մոտ արձակուրդը դեռևս շարունակվում է…

 

-Ի դեպ, սերիալն ինչպիսի՞ շարունակություն կունենա: Հնարավո՞ր է փակվի:

-Չգիտեմ կփակվի, թե կշարունակվի նորովի: Մտածում ենք, որ նման բան կարող է լինել, բայց հստակ ոչինչ չգիտենք… Ժամանակը ցույց կտա…

 

-Փաստորեն հիմա պարապուրդի մեջ եք:

-Այնպես չի, որ ես հիմա ազատ եմ: Ներկայացման վրա եմ աշխատում: Ճիշտ է, դեռևս թղթի վրա գրված սցենար է, բայց շուտով կլինեն փորձեր, բեմադրություն, այնուհետև կընտրեմ թատրոն, որտեղ ներկայացումը կխաղամ… Շենքն ինձ համար նշանակություն չունի, կարևորը՝ ներկայացումը լավը լինի… Բայց շատ առաջ ընկա, դրա համար ամիսներ կպահանջվեն…

 

Շարունակությունը՝ այստեղ: