Tert.am-ը գրում է.
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը կրկին աչքի են ընկել թագավորական պալատի ավանդույթների խախտումով:
Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն՝ թագավորական զույգը մտադիր է երկարատև ճանապարհորդություն իրականացնել թագաժառանգ արքայազն Ջորջի հետ, թեև չգրված թագավորական օրենքներն արգելում են փոքրիկ երեխաների հետ այդքան երկար տարածություն անցնել:
Նրանք մտադիր են 2014-ի գարնանը մեկնել Ավստրալիա և Նոր Զելանդիա, երբ Ջորջը 8 ամսական կլինի: Քեյթն ու Ուիլյամը կարծում են, որ իրենց տղայի համար հետաքրքիր և օգտակար կլինի ճամփորդությունը: