Life.panorama.am-ը գրում է.
Սփիրսը հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ շոու բիզնեսից: Նա նաև նշել է, որ պատրաստվում է լքել Լոս Անջելեսը և գնալ իր հայրենիք Լուիզիանա՝ դառնալով հոգատար մայր և կին:
«Ես լրջորեն մտածում եմ ստեղծագործական կարիերան թողնելու մասին: Եթե այնպես ստացվի, որ ես նորից մայր դառնամ, ապա ցանկանում է վերադառնալ Լուիզիանա»,-նշել է Սփիրսը:
Նշենք, որ Բրիթնիի սիրեցյալը շոու-բիզնեսի ներկայացուցիչ չէ: Ինչպես նշում են երգչուհու մտերիմները, Դևիդ Լուկադոյի հանդեպ սերը դրականորեն է ազդում երգչուհու ինքնազգացողության վրա: