Tert.am-ը գրում է.

 

Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարևանությունն այնքան էլ հաճելի չէ Սանդրինգհեմի բնակիչների համար: Նրանց դժգոհության պատճառը տանիքի կղմինդրն է, որը դուքսն ու դքսուհին որոշել են փոխել:

Ինչպես գրում է all-stars.su կայքը՝ կղմինդրը վերանորոգել են շաբաթներ առաջ, որի արդյունքը հիասթափեցրել է Ուիլյամի և Քեյթ հարևաններին: Վերջիններիս կարծիքով' ընտրված կղմինդրի գույնը չափազանց վառ է, որը գռեհիկ տեսք է հաղորդում Amber Hall-ին:

Amber Hall-ը տեղակայված է Սանդրինգհեմյան պալատի մոտակայքում, որտեղ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին այցելում է Սուրբ ծննդյան տոներին: