Ստալինի մասին բացասական կարծիքների սակավություն երբեք չի եղել: Սակայն օբյեկտիվորեն պետք է ընդունել, որ նա ունեցել է բազմաթիվ դրական հատկանիշներ:
Ստալինի համար օրական ընթերցանության նորման կազմում էր 300 էջ: Նրա գրադարանում կար 20 հազար գիրք:
Նրա աշխատանքի արդյունավետությունը կայանում էր նրանում, որ նա հեռահար նպատակներ էր դնում իր առջև:
Նա շատ խելացի մարդ էր, և նեղվում էր հիմարների միջավայրում գտնվելուց: Ստալինը չէր պայքարում օղու դեմ: Նա կարծում էր, որ պարապ ժամանակի դեմ պայքարելը շատ ավելի կարևոր է:
Յուրաքանչյուր հաստատություն ուներ իր սպորտային դահլիճը:
ԽՍՀՄ բոլոր քաղաքներում Ստալինի ժամանակներից զբոսայգիներ էին մնացել, որոնք ծառայում էին մարդկանց հանգստի համար: Այդտեղ կային շախմատի և բիլիարդի խաղասրահներ, խաղա և պարահրապարակ:
Ստալինը մտածողությամբ նման էր Լենինին, սակայան նրա ֆանատիզմը տարածվում էր ոչ թե Մարքսի վրա, այլ կոնկրետ խորհրդային ժողովրդի: 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին նա իր որդիներին ուղարկում էր ճակատ մյուս զինվորների պես հավասար: