Ձմռան ցուրտ եղանակին ամենանորաձև կոշիկներն են ծնկից բարձր երկարաճիթ կոշիկները, ակտուալ են նաև գուլպայատիպ երկարաճիտ կոշիկները: Նորաձև են նաև կիսով չափ երկարությամբ կոշիկները: Եղանակի թրենդը հաստ կրունկներն են, իսկ ովքեր սիրում են բարակ կրունկներ, հոգ չէ, նրանց համար նույնպես գեղեցիկ կոշիկներ կգտնվեն: Սևը և շագանակագույնը դասական գույներ են: Այս աշնանը և ձմռանը մոդայիկ են նաև մուգ կարմիր, բեժ, կապույտ և վարդագույն կոշիկները: Էկզոտիկ պատկերներն, ինչպես պայուսակների, այնպես էլ կոշիկների դեպքում շարունակում են մնալ նորաձև: Այս մասին գրում է pokaz-mod-ը: