Պատմական անձանց կյանքը միշտ էլ հետաքրքիր և խորհրդավոր է եղել՝ լի տարբեր պատմություններով, կարծրատիպերով և փաստերով: Ադոլֆ Հիտլերն անկասկած դասվում է այդ մարդկանց շարքին: Եվ այսպես.
Հիտլերը, ըստ տեղեկությունների, երբեք հանրության մեջ չէր հանում իր վերարկուն:
Հիտլերի հայրը ծնվել է արտաամուսնական հարաբերություններից, երբ նրա տատիկը աշխատելիս է եղել ազգությամբ հրեայի տանը՝ որպես աղախին:
Հիտլերը համոզված էր, որ բարձրագույն ռասան արիացիներն են, որոնք ունեն բաց երանգի մազեր և կապույտ աչքեր, սակայն ինքը ուներ մուգ մազեր և շագանակագույն աչքեր:
Հիտլերի հայրը՝ Ալոիսը, ամուսնացած է եղել իր ազգական Կլարա Պյոլցի հետ: Նրանց ամուսնությունը կայացել է Վատիկանի թույլտվության արդյունքում, իսկ Հիտլերը վերջիններիս երրորդ երեխան է: Անձնապես Հիտլերը տեղյակ է եղել իր ընտանեկան պատմությունից, այդ իսկ պատճառով էլ միշտ նախընտրել է չխոսել այդ հարաբերությունների մասին:
Հիտլերի ծնողների ամուսնության պահին նրա հայրն արդեն ուրիշ ամուսնությունից ունեցել էր տղա և աղջիկ երեխաներ: Ըստ տեղեկությունների՝ Անգելա անունով այդ աղջիկը հետագայում եղել է Հիտլերի սիրուհու մայրը:
Շարունակությունը` այստեղ: