Եթե դուք գուրման եք և սիրում եք գաստրոնոմիկ տուրիզմը, ապա ձեզ հետաքրքիր կլինի իմանալ, թե որ քաղաքներն են ընդգրկվել «ամենահամեղների» լավագույն 10-յակում: Ներկայացնում է Tert.am-ը, հղում տալով, Luxlux.net-ին:
1. Նյու Յորք
Այստեղ վաղուց արդեն խառնվել են տարբեր երկրների և մշակույթների գաստրոնոմիկ առանձնահատկությունները: Քաղաքում կա մոտ 10 հազ. սրճարան և ռեստորան, և դրանցից յուրաքանչյուրում զբոսաշրջիկներին առաջարկում են սեփական գլխավոր ուտեստը:
2. Փարիզ
Փարիզի խոհանոցը նույնպես հայտնի է ամբողջ աշխարհում: Ավանդաբար, այստեղ ճանապարհորդողներին առաջարկում են գորտի տոտիկներ, սոխով ապուր և կրուասաններ:
3. Տոկիո
Ճապոնական խոհանոցն իրական դրախտ է գուրմանների համար. ամենատարբեր ծովամթերքներից պատրաստված ուտեստներ: Հետաքրքական է, որ այստեղ յուրաքանչյուր օր վաճառում են ավելի քան 2.2 տոննա ձուկ, որի մեծ մասն իրացվում է սուշի բարերում:
4. Բարսելոնա
Համեղ սնվելու սիրահարներին հավանաբար կուրախացնի և կզարմացնի կատալոնյան խոհանոցը, որը հայտնի է իր մսային ուտեստներով' շռայլորեն համեմված կանաչեղենով, համեմունքներով և ձիթապտղի յուղով: Այստեղ են գտնվում նաև աշխարհի լավագույն արտադրական շուկաները' Boqueria և Santa Caterina:
5. Լիոն
Այս քաղաքը հայտնի է իր գինիներով և զանազան համեղ ուտեստների բազմազանությամբ: Քանի որ ճաշատեսակներ պատրաստելն այստեղ հավասար է արվեստին, ապա Ձեզ անպայման կմատուցեն խոհարարական գլուխգործոց, որի համը երկար ժամանակ կհիշեցնի այս քաղաքի մասին:
Շարունակությունը` այստեղ: