19-ամյա ամերիկացի Ջարերդ Ջեյ Աբրամսը մեղավոր է ճանաչվել տարբեր երկրներում գեղեցկության մրցույթների մասնակիցների համակարգիչները կոտրելու և դրան հաջորդած շանտաժի մեջ: Կարողանալով ղեկավարել գեղեցկուհիների համակարգիչները' երիտասարդը վեբ-տեսախցիկով լուսանկարել է աղջիկներին:
Իր մոտ ունենալով աղջիկների նկարները' մերկ վիճակում, նա սպառնացել է գեղեցկուհիներին, որ այդ լուսանկարները կտեղադրի համացանցում, եթե վերջիններս հատուկ իր համար չմերկանան տեսախցիկի առաջ կամ եթե գումար չտան իրեն: Զոհերից մեկն էլ եղել է դեռահասների գեղեցկության ամերիկյան մրցույթի հաղթող Քեսսիդի Վուլֆը: Նրա հետ տղան սովորել է նույն դասարանում: Ընդ որում, Վուլֆը չի ենթարկվել տղայի շանտաժին: Այդ ժամանակ շանտաժիստը համացանցում տեղադրել է աղջկա նկարները և գրել. «Դու կդառնաս ոչ թե մոդել, այլ՝ պոռնոաստղ»:
Տղան իրեն մեղավոր է ճանաչել և ճաղերից այն կողմ կանցկացնի 11 տարի, բացի այդ նա նաև պետք է 1 մլն դոլար տուգանք վճարի: