Բրիտանական The Telegraph պարբերականը հետաքրքիր ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է աշխարհի ամենաբարձր արձանների լավագույն տասնյակը։ Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ այդ արձանների մեծ մասը նվիրված է Բուդդային։
Առաջին տեղում է հայտնվել է «Միասնության արձանը», որը պատկերում է Հնդկաստանի առաջին փոխվարչապետ Սարդար Վալլաբհայիին։ Արձանը դեռևս կառուցման փուլում է և վերջնականապես պատրաստ կլինի 42 ամսից։ «Միասնության արձանի» բարձրությունը կլինի 182 մ՝ դարձնելով այն աշխարհում ամենամեծը։
Ներկայում աշխարհի ամենաբարձր արձանը գտնվում է Չինաստանի Հենան նահանգում։ Արձանը նվիրված է Բուդդային և կառուցվել է 2002թ.։ Դրա բարձրությունը 128 մ է, իսկ պատվանդանինը՝ 20 մ։
2-րդ ամենաբարձր արձանը (130 մ) ևս նվիրված է Բուդդային և գտնվում է Բիրմայում։ Այն կառուցվել է 2008թ.։
Ուշիկու Դայբուցու 120 մետրանոց արձանը գտնվում է Ճապոնիայում. այն կառուցվել է 1993թ.։
Չինաստանում գտնվող Գուանյին արձանն ունի 108 մ բարձրություն։
Չինական Յան Դի և Հուան Դի կայսրերին նվիրված արձաններն իրենց բարձրությամբ (106 մ) աշխարհում 5-րդն են։ Շինարարությունը տևել է 20 տարի՝ ավարտվելով 2007թ.։
Ճապոնիայում գտնվող 100 մետրանոց Սենդայ Դայկանոնը նվիրված է բուդդիստ Բոդհիսաթվա Կանոնին։
Պետրոս Մեծի 98 մետրանոց արձանը, որը գտնվում է Մոսկվայում, վրաց քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի ձեռքի գործն է։ Այն ստեղծվել է 1997թ. և համարվում է աշխարհում 7-րդ ամենաբարձր արձանը։
Թաիլանդի ամենաբարձր արձանն ունի 92 մ բարձրություն և նվիրված է Բուդդային։ Դրա շինարարությունը սկսվել է 1990թ., ավարտվել՝ 2008թ.։
Աշխարհի 10-րդ ամենաբարձր արձանը՝ Կանոնը, գտնվում է Ճապոնիայում։