Սինգապուրում կառուցել են Hamilton Scotts բնակելի տունը, որտեղ բնակարանները վաճառվում են 7.5 միլիոն դոլարով: Ինչպես հաղորդում է LuxLux-ը՝ դրա հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր բնակարան ունի իր ավտոտնակը:
Հատկանշական է, որ 30-րդ հարկում գտնվելը դրա համար խնդիր չի ներկայացնում: Hamilton Scotts-ը զինված է հատուկ հարթակներով, որոնք լյուքսային մեքենաները տեղադրում են սեփականատիրոջ բնակարաններում: Հատկանշական է, որ «ավտոտնակը» նախատեսված է 2 մեքենայի համար:
Բնակարններն ունեն 2 ննջասենյակ, հյուրասենյակ, գրասենյակ, լոգասենյակ և պատշգամբ, սակայն սենյակների դիզայնն այնպես է արված, որ բնակարանը նմանվում է ամբողջովին ազատ տարածքի: