Ֆիլմերի ունևոր սիրահարները շուտով հնարավորություն կստանան գնել հանրահայտ Buick Phaeton-ը, որով «Կասաբլանկա» ֆիլմում երթևեկում էր Հեմֆրի Բոգարտը, հաղորդում է РБК-ն:
Մեքենայի այս մոդելը 230 հատ խմբաքանակով արտադրվել է 1940 թվականին: Այս մեքենան զինված է 5.2 լիտր աշխատանքային ծավալ ունեցող 8 մխոցային շարժիչով և եռաստիճան փոխանցման տուփով:
Warner Brothers-ը մեքենան օգտագործում էր մինչև 1970 թվականը: Դրանից հետո այն փոխել է մի քանի սեփականատերեր: 1990 թվականին այն ամբողջովին վերանորոգվել է, իսկ 1995 թվականին հայտնվել է իր վերջին սեփականատիրոջ մոտ:
Այդ ժամանակ մեքենայի սեփականատերը վճարել էր 211.500 դոլար: Նախատեսվում է, որ աճուրդի արդյունքում Buick Phaeton-ը կվաճառվի մոտ 500.000 դոլարով: