Helen Yarmak ոսկերչական տունը զարդերի նոր հավաքածու է թողարկել, որոնք առանձնանում են իրենց հումքով: Դրանք պատրաստվել են աշխարհի ամենաթանկարժեք միներալից՝ տուրմալինից: Այս մասին հայտնում է Luxlux.net-ը:
Բրազիլական Helen Yarmak բրենդի զարդերը նորաձևության սիրահարների շրջանում հայտնի են իրենց օրիգինալ դիզայնով, էրոտիկ սյուժեներով, սպիտակ և դեղին ոսկու համադրությամբ:
2013-ի աշնանային հավաքածուն ստեղծելիս, որը ներկայացրել է ոսկերչական տունը, ոսկերիչներին ոգեշնչել է մոլորակի ամենաթանկարժեք միներալներից մեկը: Բոլոր մատանիները, ականջողերն ու թևնոցները պատրաստված են կիսաթափանցիկ վառ-երկնագույն տուրմալինով (Paraiba Tourmaline), որը նաև՝ աշխարհի հնագույն միներալներից է: