Ռուսաստանաբնակ ջութակահար Էդգար Հակոբյանին BRAVO.am-ն անդրադարձել է օրեր առաջ: Տեղեկացրել էինք, որ երաժիշտը պատրաստվում էր հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք մենահամերգին: Ելույթից հետո նա մեզ հետ զրույցում պատմել է Մարկ Սաղաթելյանին նվիրված հուզիչ կատարման, հյուրերի եւ Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցության մասին:):

- Ինչպե՞ս անցավ համերգդ “Միր”-ում:

-Անկեղծ ասած, չէի սպասում, որ մենահամերգիս այդքան շատ մարդ կգա: Անսպասելի էր շատ, քանի որ Մոսկվայում մոտ ժամանակներս հայկական թեմայի մեջ չորս համերգ կա, այդ թվում' գործիքային: Իհարկե, գիտեի, որ դահլիճը դատարկ չի լինի, բայց որ այդպես լեփ-լեցուն կլինի, չէի սպասում, ինչի համար անչափ ուրախ եմ: Ուրախ էի նաեւ, որ այդ օրն իմ հարազատ քաղաքի՝ Երեւանի տոնն էր, որտեղ ես ծնվել եմ եւ մեծացել: Թեեւ Հայաստանում չեմ ապրում, բայց շարունակում եմ ինձ համարել երեւանցի: Այնտեղ ունեմ շատ ընկերներ, բարեկամներ, հարազատներ:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: