Ութ տարի անընդմեջ “Օրրան” ցերեկային խնամքի կենտրոնն իրականացնում է բարեգործական ընթրիք եւ սաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է:

Երեկ' հոկտեմբերի 18-ին, “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում կայացած ամենամյա ընթրիքին, որը տեւել է մոտ հինգ ժամ, ներկա էին գործարարներ, դիվանագետներ, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլք:

Արթուր Զաքարյանը, Հրաչ Մուրադյանը եւ Էլլա Տարունցը

Նվիրատվությունների երեկույթն այս տարի վարում էին դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ու “ONEArmenia”-ի տնօրեն Դեյվիդ Բեքեթը, իսկ երաժշտական մասն ապահովում էին դաշնակահար Աննա Պարսամյանն ու ջութակահար Մանան Գարուկյանը: Հյուրերը Տեր հոր օրնությունը ստանալուց եւ տերունական աղոթքն ասելուց հետո ճաշել են, “Օրրան”-ի սաներն էլ իրենց ձեռքով պատրաստած տիկնիկներով ներկայացրել են երաժշտական փոքրիկ համար:

 

Շարունակությունը` այստեղ: