Ամերիկյան ընկերությունը մշակել է արևի էներգիայով աշխատող թեթևաքաշ անօդաչու սարք, որը կարող է թռչել շուրջ 20 կմ բարձրություններում և աշխատել 5 տարի շարունակ, գրում է Daily Mail-ը:

Solara անվանումը ստացած անօդաչու օդանավերից ամենամեծի լայնությունը կազմում է 60 մետր: Այս սերիային պատկանող օդանավերը դասակարգվում են որպես բարձր թռչող և արևային էներգիայով աշխատող դիմացկուն մթնոլորտային արբանյակներ:

Solara օդանավերը պատված են 3000 արևային մարտկոցներով, զարգացնում են 105 կմ/ժամ արագություն, հաղորդում է CBS Local-ը: