Հեղինակավոր Rolls Royce մեքենաշինական ընկերությունը մտադիր է կոտրել 100-ամյա ավանդույթն ու իր պատմության մեջ առաջին արտաճանապարհային 4X4 մեքենա ստեղծել, ինչի մասին պաշտոնապես հայտարարել է բրենդի ղեկավարությունը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, թեև նորույթի տեխնիկական բնութագրի վերաբերյալ որևէ մանրամասն հայտնի չէ, այնուհանդերձ արդեն հրապարակվել են մեքենայի նախնական լուսանկարները։
Rolls Royce-ը խոստովանել է, որ արտաճանապարհային մեքենա ստեղծելու գաղափարն ի հայտ է եկել նրանից հետո, երբ ոլորտի մյուս մրցակից ընկերությունները, մասնավորապես՝ Bentley-ին, Aston Martin-ը, Lamborghini-ն ու Maserati-ն, հայտնել են սեփական 4X4 մեքենա ստեղծելու մասին։
Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ դրանք առավել պահանջարկ կունենան չինական ու մերձարևելյան շուկաներում։