Գերմանիայում բացահայտել են հին մումիայի «գաղտնիքը», որը 10-ամյա տղան գտել էր ձեղնահարկում: Խորհրդավոր իրը պատրաստված էր պլաստիկից: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:
Համբուրգում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մումիան պատրաստված է պլաստիկ ոսկորներից, որոնք փաթաթված էին կտորի մեջ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մումիայի տարիքը կազմում է ավելի քան 2.000 տարի: Առաջին ռենտգենային լուսանկարները մոլորության մեջ էին գցել մասնագետներին, որովհետև «ոսկորները» պատված էին ինչ-որ նյութով, որի մասին տեղեկությունները չեն բացահայտվում: Սակայն Վերդենի դատախազի մամլո քարտուղար Լուտց Գեբլերը հայտնել է, որ փաթաթանները հանելուց հետո պարզ է դարձել, որ ոսկորները պլաստիկից են:
Սակայն մումիայի գանգը իրական էր: Լուսանկարները ցույց են տվել, որ գանգում նիզակի կամ աղեղի սայր կա: Ըստ հետաքննիչների, այն կօգտագործվի որպես ուսումնական գանգ բժիշկ-ուսանողների համար: Նրանք պատրաստվում են հետագայում են ուսումնասիրել այն, որպեսզի պարզեն տարիքը: