Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի թանկարժեք հանգստին ESem.am-ն անդրադարձել է: Դերասանն օրերս է վերադարձել հայրենիք ու մեզ հետ զրուցել իր առաջիկա ծրագրերի մասին: Ալեքսանդրն առժամանակ չի նկարահանվելու հեռուստասերիալներում:

«Մի շարք հեռուստաընկերություններից սերիալներում նկարահանվելու առաջարկներ ստացել եմ, բայց բոլորը մերժել եմ, ցանկանալով գոնե առժամանակ, դուրս մնալ բոլոր սերիալներից: Առաջիկայում կցանկանամ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել, իսկ եթե հարմար առաջարկներ չլինեն, ապա բոլորովին այլ գործով կզբաղվեմ»,- ասաց Ալեքսանդրը, ում հավաստմաբ' ինքն աշխատանքի կարիք չունի:

«Մի քանի հեռուստաընկերություններից ստացել եմ սերիալներում նկարահանվելու առաջարկներ, սակայն բոլորը մերժել եմ' ցանկանալով, գոնե առժամանակ, դուրս մնալ բոլոր սերիալներից: Առաջիկայում ուզում եմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել, իսկ եթե հարմար առաջարկներ չլինեն, բոլորովին այլ գործով կզբաղվեմ»,- ասաց Ալեքսանդրը, ում հավաստմաբ' ինքն աշխատանքի կարիք չունի:

«Կարծում եմ' ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ սերիալներում նկարահանվելն իմ հիմնական աշխատանքը չէ: Արդեն յոթ տարի է, ինչ ես անշարժ գույքի գործակալություն ունեմ, որն արդեն ընդլայնել է իր սահմանները և անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվում է ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում: Բացի այդ, նոր բիզնես սկսելու նպատակունեմ: Ցանկանում եմ այն Մոսկվայում իրականացնել: Ամեն ինչ դեռ քննարկման փուլում է. եթե բանակցությունները բարեհաջող ընթանան, հնարավոր է, մի քանի տարի Ռուսաստանում ապրեմ»,- տեղեկացրեց Ալեքսանդրը:
Սերիալային դերասանը խոստացավ, որ նորություններ կամ փոփոխություններ ունենալու դեպքում առաջինը ESem.am-ին կտեղեկացնի այդ մասին:

 

Ներկայացրեց Մերի Պողոսյանը