Երգչուհի Լայմա Վայկուլեին առաջարկել են դառնալ Playboy ամսագրի շապիկի դեմքը, գրում է Обозреватель-ը։
59-ամյա արտիստուհու բաց ֆոտոսեսիայից հետո, որին մասնակցել նրան համոզել է վաղեմի ծանոթը, Playboy-ը ցանկացել է իր էջերում տեսնել հայտնի երգչուհուն։ Սակայն նա հրաժարվել է, քանի որ կողմերը համաձայնության չեն եկել գնի հարցում։
«Ես էժանագին չեմ։ Մերկ Լայմա Վայկուլեն արժե մոտավորապես կես մլն դոլարից ոչ պակաս»,- ասել է երգչուհին։