Lotus Esprit Submarine Car «երկկենցաղ» մեքենան, որը 1977թ. նկարահանվել է հայտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերից մեկում, Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 550 հազար ֆունտ ստեռլինգով (865 հազար դոլար), հայտնում է Газета-ն ՝ հղում անելով Reuters-ին։
Աճուրդը կազմակերպվել է RM Auctions տան կողմից ու հեռարձակվել է համացանցով։ Ի սկզբանե մեքենայի գինը եղել է 100 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ կազմակերպիչները մտադրություն են ունեցել այն վաճառել 650-950 հազար դոլարով։
Այնուհանդերձ, նրանց սպասելիքները չեն արդարացել, ու մեքենան վաճառվել է կանխատեսածից ավելի ցածր գնով։ «Երկկենցաղ» մեքենայով անհնար է երթևեկել, քանի որ այն լիարժեք գործող ստորջրյա նավ-մեքենա է։