Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայանալիք «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթը տեղիք է տվել տարաձայնությունների և բողոքի ցույցերի: Հարյուրավոր քաղաքացիներ մասնակցել են մայրաքաղաքում կազմակերպված բողոքի ակցիաներին: Ինդոնեզիայում, որն իսլամադավան ամենախիտ բնակեցվածն երկիրն է, գեղեցկության մրցույթը համարում են կրոնական ավանդույթների ոտնահարում: Բողոքի ակցիաներ տեղի են ունեցել ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ: Կայանալիք մրցույթին դեմ են արտահայտվել որոշ նախարարներ, հոգևորականներ: Ի տարբերություն նրանց՝ կազմակերպիչները փորձում են որոշակի զիջումների գնալ՝ չցանկանալով դադարեցնել կազմակերպչական աշխատանքները. հաղորդում է «abcnews»-ը: