Մասնագետներն ասում են, որ հղիությունը սթրես է, որը պետք է զգուշորեն հաղթահարել: «Ծննդաբերության ցավը տրավմա է հասցնում մորը, և ինքը կարծես չի հասցնում գիտակցի, թե իր հետ ինչ է կատարվել»,- բացատրում է հոգեբան Իրինա Բաղդասարյանը:

Ըստ հոգեբանի' ամեն մի նոր երևույթի ընկալումը մարդու կողմից սթրես է: Իգական սեռի ներկայացուցիչները, լինելով ավելի զգացմունքային, փոփոխությունները շատ ավելի խորությամբ և հոգեկան ընդվզումներով են ընդունում: Հոգեբանի խոսքով' ամուսնությունը իր թարս և շիտակ կողմերով, օրիորդի ստատուսից կնոջ ստատուսի անցում կատարելն է:

«Սթրեսում գտնվողին օգնելու համար նախ պետք է հասկանալ' ինչից է սթրեսը: Եթե տվյալ անձը պատրաստ չէ մայրության, պետք է հոգեպես պատրաստես, իսկ եթե տրավմայի հետևանք է, դրա դեմ պետք է աշխատել , որպեսզի գիտակցի' ինչ է կատարվել իր հետ»: