Երազները մեր կյանքի ամենաառեղծվածային և ամենահետաքրքիր փորձություններն են: Ուստի Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր՝ փորձելով փոքր ինչ բացահայտել որոշակի առեղծվածներ:
1.Արթնանալիս 5 րոպեի ընթցքում երազի կեսը մոռացվում է:
2.Կույրերը նույնպես կարող են երազ տեսնել: Նրանք, ովքեր դարձել են կույր, քնած ժամանակ կարող են պատկերներ տեսնել: Իսկ նրանք, ովքեր ի ծնե կույր են, պատկերներ չեն կարող տեսնել,բայց կարող են որոշակի էմոցիաներ,զգացումներ ունենալ, շփում ունենալ և հոտ առնել, ձայներ լսել:
3.Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, բացառությամբ որոշ լուրջ հոգեբանական հիվանդությունների առկայության: Եթե Դուք մտածում եք, որ երազ չեք տեսնում, դա նշանակում է, որ Դուք պարզապես մոռանում եք դրանք անմիջապես:
4.Մեր երազները չեն կարող դեմքեր հորինել: Այնտեղ մենք տեսնում ենք մարդկանց դեմքեր, որոնց հանդիպել ենք մեր կյանքի ընթացքում, հնարավոր է, սակայն, որ չենք նկատել կամ մոռացել ենք:Մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք տեսնում ենք հարյուրավոր-հազարավոր դեմքեր, որոնց մենք բոլորին հիշել չեն կարող, սակայն դրանք հաճախակի օգտագործվում են հենց մեր երազներում:
5. Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Այսօր մարդկանց 4.4 տոկոսը տեսնում է միայն սպիտակ և սև երազներ: Հետաքրքիրն այն է, որ այս ցուցանիշը տարեցտարի փոփոխվում է:
6.Եթե Դուք հաճախակի եք որոշակի առարկաներով երազներ տեսնում, ապա դա պատահական չէ:Երազներն ունեն խորը սիմվոլիկ լեզու, այնպես որ յուրաքանչյուր առարկա կարող է որևէ բանի խորհրդանիշ լինել:
7. Էմոցիաները նույնպես անմիջականորեն կապ ունեն երազներիհետ: Դրանք ավելի բուռն են արտահայտվում քնած ժամանակ հենց մեր երազներում՝ բացասականներն ավելի, քան դրականները:
8. Դուք օրական կարող եք տեսնել յոթ կամ ութ երազ: Դրանք միջինում հայտնվում են մեկ կամ երկու ժամվա ընթացքում:
9.Կենդանիները նույնպես երազում են: Փորձերը ցույց են տվել, որ քնած ժամանակ մարդկանց և կենդանիների ուղեղը նմանատիպ է աշխատում և դրանք ևս ունակ են երազներ տեսնելու: Շներն, օրինակ, տեսնում են՝ ինչպես են վազում, շարժում թաթերը:
10. Քնած մարդը շատ ավելի զգայուն է: Ուստի հաճախ երազներում լսված ձայներն ու էմոցիանեը կարող են իրական լինել: Օրինակ, Դուք երազում համերգի եք մասնակցում,իսկ այդ ընթացքում Ձեր եղբայրն իրականում կիթառ է նվագում: