ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, Twitter սոցկայքում շնորհավորելով իր ամուսնու ծննդյան տարեդարձը, չի մոռացել «ծաղրել» նաև նրա արագորեն ճերմակող մարզերը։
Ինչպես նշում է The Telegraph-ը, տիկինը գրել է.«Ծնունդդ շնորհավո՛ր, Բարաք։ Քո մազերն արդեն ճերմակում են, սակայն ես քեզ առաջվանից էլ շատ եմ սիրում»։
Շնորհավորանքն ավելի տպավորիչ դարձնելու համար Միշելը տեղադրել է իրենց երիտասարդ տարիներին արված սև ու սպիտակ լուսանկարը։
Նախագահ Օբաման օգոստոսի 4-ին նշել է իր ծննդյան 52-րդ տարեդարձը՝ Քեմփ Դևիդ ամառային նստավայրում իր ընկերների հետ գոլֆ խաղալով։