Ամերիկյան ոչ այդքան հայտնի Lucra ընկերությունը հրապարակել է մեքենայի լուսանկարներ, որը պետք է հանրությանը ներկայացվի մինչ տարեվերջ: Կալիֆորնիացիները ոչինչ չեն պատմում մեքենայի մասին, սակայն որոշակի եզրակացություններ անել արդեն հնարավոր է, հաղորդում է Вести.ru-ն:
Երիտասարդ ընկերությունը դեռևս արտադրել է միայն LC470 անունը կրող ռոդստերը, որի գնորդներին առաջարկվում էր General Motors-ի 2 շարժիչներով՝ 7 լիտր աշխատանքային ծավալով և 505 ձիաուժ հզորությամբ, և AMG շարժիչ՝ 6.2 լիտր աշխատանքային ծավալով և 457 ձիաուժ հզորությամբ: Հայտնի է, որ նոր մեքենան կունենա նույն բաղադրիչները, ինչ արդեն արտադրված մոդելը, սակայն այն ավելի ժամանակակից դիզայն կունենա: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ մեքենաները միմյանցից միմյան կտարբերվեն իրենց թափքով:
LC470 արժեքը սկսում էր 85.000 դոլարից: Սպասվում է, որ նոր մեքենայի արժողությունը ավելի բարձր կլինի: