Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Բուկինգհեմյան պալատից կարճ ուղևորություն է կատարել դեպի Կենսինգտոնյան պալատ՝ իր նորածին ծոռնիկին տեսնելու համար, հայտնում է The Guardian-ը։
87-ամյա միապետը բավական հուզված է եղել Քեմբրիջի նորածին արքայազնին տեսնելու կապակցությամբ. ի դեպ, նա բրիտանական գահի ժառանգորդների շարքում 3-րդն է ՝իր պապից՝ արքայազն Չարլզից, ու հորից՝ արքայազն Ուիլյամից հետո։
Փոքրիկի հայրն ասել է, որ ինքն ու կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, դեռևս չեն ընտրել իրենց զավակի անունը։ Մինչդեռ բրիտանացի բուքմեյքերները կանխատեսում են, որ թագաժառանգին կկոչեն կա՛մ Ջորջ, կա՛մ Ջեյմս։