Բոլոր մարդիկ խաբում են և միևնույն ժամանակ չեն ուզում խաբված լինեն: Մենք ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը, սակայն բառերը կարող են թաքցնել ճիշտը: Իսկ ժեստերի լեզուն մեզ կօգնի ամեն ինչ բացահայտել: Կանայք տպավորվող էակներ են: Մենք' գեղեցիկ սեռի ներկայացուցիչներս, սիրում ենք լսել ականջներով: Իսկ հետո զարմանում ենք, թե ինչո՞ւ են այդքան հաճախ կոտրում մեր սրտերը: Ուզում եք իմանալ, թե իրականում ինչպե՞ս են տղամարդիկ վերաբերվում ձեզ, ամենից շատ ձեր մարմնի ո՞ր մասն է գրավում նրանց: Ձեր բոլոր հարցերի պատասխաններն իմանալու համար բավական է նայել միայն նրա դեմքին: Վերլուծենք նրա հայացքը: Ամենից կարևորն առաջին 3 վարկյաններն են, երբ դուք կարող եք հասկանալ տղամարդու իրական վերաբերմունքը ձեր հանդեպ: Այդ պահին ուշադրություն դարձրեք, թե հատկապես ձեր մարմնի ո՞ր մասին է նա նայում:

Այսպիսով' եթե նա նայում է ձեր.


ԿՐԾՔԻՆ, ապա նա ձեզնից ցանկանում է առավել մոտ հարաբերություններ: Եթե ձեր կրծքավանդակին է նայում ամուսնացած տղամարդ, ապա նա ցանկանում է իր սեռական կյանքը դարձնել բազմազան և դուք նրա համար ժամանակավոր բնույթ եք կրում:
ՇՐԹՈՒՆՔՆԵՐԻՆ, ապա դա նշանակում է, որ տղամարդը ձեր հանդեպ ունի ջերմ զգացմունք: Հիմնականում շրթունքներին նայում են ռոմանտիկ տղամարդիկ:
ԱՉՔԵՐԻՆ, ապա նրա համար կարևոր է ձեր խելքն ու ինտելեկտը:
ՁԵՌՔԵՐԸ, որոնք ինչքան էլ, որ տարօրինակ հնչի, գրավում են անհանգիստ և կոպիտ մարդկանց: Ամենից առաջ նման տղամարդը ունի անձնական խնդիրներ և նա վաղուց չի ունեցել սեռական կյանք:
ՊԱՐԱՆՈՑԻՆ նայող տղամարդուց ավելի լավ է հեռու մնալ, որովհետև նման տղամարդիկ հակված են բռնության , սադիզմի ու այլասերվածության:
ՈՏՔԵՐԸ դուր են գալիս այն տղամարդկանց, ովքեր սիրում են պարծենալ: Տղամարդու ձեռքերը գրպանում դիրքը խոսում է այն մասին, որ նա բացարձակապես վստահ է իր սեքսուալության վրա:

Ձայնային հնչերանգը նունպես կարող է շատ հետաքրքիր բաներ ասել: Ուշադիր լսեք ձեր զրուցակցին' ուշադրություն դարձնելով անգամ մանրուքներին: Նա, ով խոսում է շատ արագ, կյանքում միշտ շտապում է: Այս դեպքում հնարավոր է, նույնիսկ, որ նա ունենա նյարդային խնդիրներ: Իսկ երբ տղամարդը խոսում է շատ դանդաղ, ապա ամենից առաջ նա ցանկանում է ձեզ տպավորել իր ինտելեկտով: Հիշեք, որ ամեն ինչ պետք է լինի չափի մեջ: Տղամարդուն հասկանալու համար անհրաժեշտ է միայն հետևել նրան: Սակայն դա պետք է անել հանգիստ և աննկատ: Հակառակ դեպքում դուք կարող եք վախեցնել ձեր սիրելի տղամարդուն: